December 6

Նադեր Իբրահիմի «Փոքրիկ սիրտս ում նվիրեմ»

Nader-Ebrahimi1.

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…

                                                2.

Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:

Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

առաջադրանք

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը։   հևիհև-շնչակտուր,հևալով, խճողում-Խճողված վիճակ՝ իրադրություն։
  2. Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:1․Սիրտը,2․Բարի մարդիկ իմ սրտի մեջ,
  3. Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:Արդյոք սրտում կան չար հոգիներ
  4. Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:Պետք է լինել բարի ոչթե չար։
  5. Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը: Իմ կարծիքով դատարկ սիրտը նման է քարի։
  6. Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ: Հարուստ  հորեղբայրը։
  7. Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:Իմ կարծիքով «սիրտը նվիրել»նշարակում է բոլորի նկատմամբ բարի և հոգատար լինել։
  8. Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:Ես իմ սիրտը կտայի ընկերուհուս,մայրիկիս,հայրիկիս,տատիկիս,պապիկիս,քույրիկիս։
  9. Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:Այս պատմությությունը ինձ շատ դուր եկավ,որովհետև այնտեղ շատ լավ բաներ կաին։
  10. Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

Բոլոր մարդիկ ունեն մեկ Սիրտը։Սիրտը կշռվում է 100 գրամ է և ասում են, որ  յուրաքանչյուր մարդու սիրտ իր բռունցքի չափ է։Սիրտը լինելով փոքր այն շատ մեծ է և իր մեջ տեղավորում է բազմաթիվ զգացմունքներ։Երբ մարդը հուզվում է սրտի զարկերը արագանում են։Ես մտածում եմ մարդ ինչքան բարի այնքան շատ մարդ կարող է տեղավորել իր սրտում։Ես շատ եմ ցանկանում որ բոլոր մարդիկ ունենան առողջ սիրտ։

December 4

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրվածդու՛րս գրիր այդ բառերը՝լրացնելով բաց թողած տառերը

հոգսն,կախարդության, կարգու։

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացըգրելովդրանցհոմանիշները  (իմաստով մոտբառեր):

կլոր-շրջան

ծերուկ-Ծերունի

տկլոր-մերկ

Պարզ-ջինջ

 

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն
դ) գազանիկներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական
դ) երանգ – գոյական

 

7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառերևդիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

(ճանկռոտել)

(պատասխանել)

(երևալ)

8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողըև ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

ենթակա-Ծերուկը

ստորոգյալ-զննում

9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն

Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշանԼրացրո՛ւ:

11.Գրի՛ր մեկ բառով.

Ա) վազ տալ —վազել
Բ) պատառ-պատառ անել —պատռել
Գ) գուշակություն անել  —գուշակել
Դ) որոշում կայացնել —որոշել

12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:

Խոշորացույց՝ դա կլոր, կորնթարդ է որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են։

13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:

Նա կախարդություն արեց և ջրի կաթիլի մեջ լցրեց մի կաթիլ գինի սակայն դա իրականում վհուկի արյունն էր։

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

December 3

Գրիգոր Լուսավորիչը

Հայոց պատմության մեջ, հայերի հարմար այս երեք մարդիկ շատ կարևոր դեր են ունեցել: Գրիգոր Լուսավորչի օրորք հայերը քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և այդ օրվանից մեր գրերն ու պատմությունը գրվեցին հայատառ: Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը անհիշելի ժամանկներից մինչև իր օրերը: Նրա «Հայոց պատմության»-ից մեզ  են հասել շատ ավանդույթներ, մշակութային արժեք ներկայացնող տեղեկություններ, հայի ծագման ու զարգացման, բնօրրանի, ծննդավայրի, պատմության, առասպելների, թագավորների մասին:

 Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյան թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:

Համաձայն 5-րդ դարի հայ պատմիչների՝ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է Սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը: Ըստ ավանդույթի, քրիստոնեություն ընդունած աղջիկները, որոնք ծննդով Հռոմից էին, Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից փախչում են արևելք: Նրանք ապաստան են գտնում Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից ոչ հեռու մի տեղանքում:Տրդատ թագավորը, սիրահարվում է Հռիփսիմեին, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է  մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին՝ Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ: Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին:Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, ոչնչացրեց հեթանոսական տաճարները՝ նրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:

December 2

Մաթեմատիկա

Վարժ․450

Կատարել   բաժանում    և   արդյունքը    ստուգել  բազմապատկումով։

ա)2604։124=21

21․124=2604

9728։304=32

32․304=9728

Վարժ․451

Կատարել  բաժանում    և    արդյունքը   ստուգել   բազմապատկումով

ա)6666։202=33

33.202=6666

բ)4515։301=15

15.301=4515

Վարժ․452

Գտնել  անհայտ   բաղադրիչը։

ա)26404։82=322

322.82=26404

108=2268։21

2268:108=21

Վարժ․455

Կազմել   արտահայտություն   և   հաշվել    արժեքը։

ա)32-ը  պետք   է   մեծացնել   3  անգամ   և   արդյունքը   փոքրացնել   45-ով։

32.3-45=51

32.3=96   96-45=51

բ)75-ը   պետք  է  փոքրացնել    5  անգամ   և   արդյունքը   մեծացնել   75-ով

75։5+75=90

75։5=15    15+75=90

գ)84-ը   պետք   է   փոքրացնել    14-ով   և   արդյունքը  մեծացնել   7  անգամ։

(84-14)․7=490

84-14=70    70.7=490

դ)35-ը   պետք   է    մեծացնել    25-ով    և   արդյունքը   փոքրացնել  6  անգամ։

(35+25)։6=10

35+25=60     60։6=10

December 2

Սուրբ ծնդյան ավետիսներ

Ավետիս – 1

 

Արդ ցնծացեք, ուրախացեք, ավետիս,

Այսօր ծնունդք ի Մարիամա, ավետիս,

Էս տան շինած, աշնան շինած, ավետիս,

Էս տան քարեր մարմար բերած, ավետիս,

Թոներ ինի քընձ հեկեղեցի, ավետիս,

Հարսներ ինի քընձ եղվնիք, ավետիս,

Ավելը ձեռ՝ փունջ մանուշակ, ավետիս,

Կըտխեն ըզձեռ՝ նռան գինին, ավետիս:

 

  1. Ինի – մեջ
  2. Քընձ – քանց
  3. Կտխեն – բաժակը

 

Ավետիս – 2

 

Ամեն տարի հասնինք բարով, ավետիս,

Երկար կյանքով, առողջ անձով, ավետիս,

Մի՛ կենաք հետ մարդու խռով, ավետիս,

Եվ մի՛ նայիք խիստ խոժոռով, ավետիս,

Ողորմություն արե՛ք սիրով, ավետիս,

Եվ խոսեցե՛ք անուշ լեզվով, ավետիս,

Որ մենք ըզձեզ օրհնենք սիրով, ավետիս,

Որ դուք մնաք երկար ամով, ավետիս,

Ձեր հեռավորք գային շուտով, ավետիս,

Եվ ձեր ոչխարըն՝ հոտերով, ավետիս,

Կարասըն ձեր լըցվի գինով, ավետիս,

Եվ տունը ձեր՝ շեն բարիքով, ավետիս:

 

  1. Ավետիս – բարի լուր
  2. Խոժոռ – մռայլ նայվածք ունեցող, խստադեմ
  3. Ամ – տարի

 

Ավետիս – 3

 

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

 

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս:

 

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

 

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

 

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

 

Ավետիս – 4

 

Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,

Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,

Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

 

Այսօր ձայնն Հայրական

 

Այսօր ձայնն Հայրական

Հերկնից իջեալ հաճոյական,

Սիրեցելո որդվո վկա,

Այ հորդորե, գետ հորդորե,

Գետ Հորդանան:

Հորդորական ձայնիվ երգեր

Մեծ Կարապետն Հովհաննես:

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,

Որ հարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

 

Սուրբ Աստված

 

Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,

Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ:

 

Category: երգ | LEAVE A COMMENT
December 1

Լրացրեք բաց թողած տառերը։

Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզիակ, կրիա, միլյիրդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելիոն, հայելի, նայել:

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխաի, Սերգեյից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկույով, կարկաչյուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորիա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլի,ա,

անասնաբույժ, ափսեյից, արքային:

December 1

Մաթեմատիկա

Վարժ 433

Ա)2300+300=b+1600=b=1400       բ)60×40=bx80=30×80

4500-200=b-700=5000-700            4800:60=b:40=4800:40

Վարժ446

բ)

145 243 212
167 200 133
188 157 255

 

Վարժ436

Բ)եթե ողղանկյան լայնությունը փոքրացնենք 8 սմ-ով ապա նրա պարագիծը կդառնա  64 սմ։Որքան է ողղանկյան պարագիծը։

Լուծում

64+8=72

Պատ․՝p=72

 

December 1

Ռուսերեն

Задание 3.

Мы сидели в комнате дгуга (друг).
Я хочу показать тебе фотографию сестры(сестра).
На столе лежат очки бабушки (бабушка).
Кабинет директора (директор) находится на первом этаже.

December 1

Ռուսերեն


  1. В моей комнате нет телефона (телефон, телевизор).
  2. Я думаю, завтра не будет снега ( снег).
  3. У него не было  машины (машина).
  4. На этой улице нет остоновки (остановка).
  5. Завтра у нас не будет математики (математика).

Задание 2.

 меня,тебя, его (него)  ,её (неё), нас, вас, их.

  1. У него (Антон) нет компьютера.
  2. У меня (я) совсем нет времени.
  3. У неё (Наташа) очень красивые глаза.
  4. У тебя (ты) есть этот учебник?
  5. У него (он) сегодня хорошее настроение.
  6. У неё (она) есть новая машина.