December 20

Մովսես Խորենացի

 

Movses_khorenatsi_illustration.jpeg

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմանականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայրերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրյա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մեր տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ:

December 20

աղբյուր գետ լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճերում և ճահիճներում:

Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մաս` ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները` գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը` առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի` ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

December 19

Անգլերեն

I celebrate  Christmas. with my family.I love Christmas very much .Yesterday my mum and  decorated out  house and we made Cristmas tree from light on  the wall.  We celebrate  Christmas on 31 december. It’s the best event in the year for me.

December 16

Վահագն Դավթյան «Իջնում է ձյունը, իջնում լույսի պես»

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,

Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…

Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևին
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:

Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա, պիտի հառաչի,
Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…

December 16

Մաթեմատիկա

Խնդիր 493

ա) A վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Շարժվելուց 1 ժամ հետո նրանց հեռավորությունն իրարից 200 կմ էր։Այդ պահին որքա՞ն ճանապարհ էր անցել մեքենաներից յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկը անցել էր 20կմ- ով ավելի, քան մյուսը։

Լուծում՝

200+20=220

220:2=110

110-20=90

Պատ՝․ 110կմ 90կմ:

բ) 2 կմ հեռավորությունից  իրար ընդառաջ դուրս եկան հեծանվորդն ու հետիոտնը։ Երբ հանդիպեցին հետիոտնն անցել էր 800մ-ով պակաս ճանապարհ, քան հեծանվորդը։ Հանդիպման պահին որքա՞ն ճանապարհ էր անցել հեծանվորդը։

Լուծում՝

2000+800=2800

2800:2=1400

Պատ՝․ 1400մ։

Խնդիր 494

170 կմ հեռավորության վրա գտնվող A և B վայրերից միմյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկն անցել էր 55կ, իսկ մյուսը 65կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։

Լուծում՝

55+65=120

170-120=50

Պատ՝․ 50 կմ։

Խնդիր 495

ա) Ուղղանկյան երկու կից կողմերի գումարը 46 սմ է։ Հաշվիր այդ ուղղանկյան պարագիծը։

Լուծում՝

46×2=92

բ) Ուղղանկյան պարագիծը 76 սմ է։ Հաշվի՛ր երկու կից կողմերի գումարը։

Լուծում՝

76:2=38

Պատ՝․ 38 սմ։

December 14

մայրենիի Հաշվետվություն

կանաչ եղևնին 

նադեր իբրահիմի փոքրիկ սիրտս ում նվինեմ

Ջրի կաթիլը

Մրացրեք բաց թողնվաց տառերը 

Ավետիք Իսահակյան Եղնիկը

Ձկնիկ առվին խուդուտ տվեց

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

օ-ո ուղագրությունը