February 2

Մաթեմատիկա

Վարժ՝515

ա)42 կմ-350 մ=41 կմ-650 մ

12 դմ  2 սմ- 7 սմ=11դմ 5 սմ

բ) 82 կգ-6 կգ=76 կգ

22 տ 200 կգ- 380 կգ=21 տ 820 կգ

գ) 25 օր-15 ժամ=24 օր 9 ժամ

Վարժ՝514

Հաշվիր արտահայտության արժեքը,եթե a=888

ա)a:(64×25-1576)+7041=7078

64×25=1600

1600-1576=24

888:24=37

7041+37=7078

բ)  302+(a-2604:6)x62=28310

2604:6=434

888-434=454

454×62=28148

28148+302=28450

վարժ510

 

Ա) 8 հազ․+2 տ․+6 մ․=8026

5 հազ․+2 հ․+3 տ․=5230

6.10000+3.100+2.1=60302

900000+4000+2=904002

 

Բ) 80000+300+50+1=80351

2.100000+3.100+6.1=200306

3 հազ․+5 մ.=3005

7 հազ․+2 հ․+9 մ=7209

 

February 2

Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր: