November 16

Շարլ անձնավոր

  • Ինպչպե՞ս պատահեց, որ փոքրիկ Ազնավուրին Շարլ կոչեցին:
  • Մանկաբարձուհին չտիրապետելով օտար լեզուների հչյունաբանությանը և դժվարանալով ասել Շահնուր, տղային անվանում է Շառլ:
  • Քանի՞ տարի է ապրել Ազնավուրը: Շարլ Ազնավուրը ապրել է 94 տարի:
  • Ի՞նչ էր Շարլի մայրիկի և հայրիկի անունները: Շառլի մայրիկի և հայրիկի անուններն էին՝ Քնար և Միշա:
  • Ինչո՞ւ մանկաբարձուհին չէր կարողանում արտասանել Շահնուր բառը:
  • Մանակաբարձուհին չտիրապետելով օտար լեզուների հչյունաբանությանը և դժվարանալով ասել Շահնուր, տղային անվանում է Շառլ:

 

November 15

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՍԻՆ

Առաջադրանքներ

Ինչպե՞ս պատահեց, որ փոքրիկ Ազնավուրին Շարլ կոչեցին:

Քանի որ մանկաբարձուհին չգիտեր օտար լեզուների հնչյունաբանությունը Շահնուրը դարձրեց Շարլ։

Քանի՞ տարի է ապրել Ազնավուրը:

Շարլ Ազնավուրը ապրել է 94 տարի։ (1924-2018)

Ի՞նչ էր Շարլի մայրիկի և հայրիկի անունները:

Շարլ մոր անունը Քնան էր, իսկ հոր անունը՝ Միշա։

Ինչո՞ւ մանկաբարձուհին չէր կարողանում արտասանել Շահնուր բառը:

Շահնուր ասելու համար հարկավոր է լավ արռասանել ն-ի առջևի հ-ն

November 14

Ավստրալիայի հայտնագործումը

Հարավային մայրցամաքի հայտնագործմամբ զբաղվել են Եվրոպայի բոլոր ծովային հզոր տերությունները: Դրանցից ուշագրավ են հոլան­դացիների արշավախմբերի՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի առափնյա ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան Էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկին հանձնարարված էր Բրիտանա­կան կայսրությանը ենթարկելու նպատակով հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի հարա­վային շրջանների ջրերում գտնվող անհայտ ցամաքային տարածքներ: 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Ձելանդիա կղզիներ: Այդ կղզիների շուրջը նավարկելով՝ նա նախ ապացուցում է, որ դրանք կղզիներ են, ապա՝ կազմում է դրանց մանրամասն քարտեզը: Նոր Չելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստ- րալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:

Անգնահատելի է Ջեյմս Կուկի բոլոր ճանապարհորդությունների նշանակությունը: Նրա ավանդը վիթխարի է ոչ միայն Ավստրալիայի հայտնադործման մեջ, այլև Համաշխարհային օվկիանոսի տարբեր շրջանների հետազոտման, նոր կղզիների հայտնադործման և Անտարկտիդա մայրցամաքի հայտնադործման նախապատրաստման գործում: Նա նկատելիորեն ընդարձակեց Բրիտանական կայսրության սահմանները: Պատահական չէ, որ Կուկի հայտնագործած կղզիների մեծ մասը և Ավստրալական Միությունը այժմ մտնում են Բրիտանական Համագործակցության երկրների մեջ:

Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի բան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Կուկի կողմից Ավստրալիայի հայտնադործումից հետո անգլիա­ցիները գաղութացրին այս յուրօրինակ մայրցամաքը: Մայրցամաքի առանձին մասեր յուրացնելիս նրանք մասսայաբար ոչնչացնում էին տեղաբնիկներին: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

November 9

Բաց թողած տեղերում լրացրո՛ւ ը տառը

Մեկընդմիշտ, համընդհանուր, լուսնկա, հոտնկայս, օրընդմեջ, հատընտիր, չընդունել, կընկնի, շրջակա, գնդացիր, առընթեր, անընդմեջ, մերթընդմերթ, օրըստօրե, անընկերասեր, չտեսնվել, կնկատի, կրկնակոխ, սրտամոտ, զուգընկեր, ընչաքաղց:

October 31

Ուսումնական աշուն

 

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։

1 Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

138560,6294,1487

  • 1487
  • 6294
  • 138560

2 Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։

867

867>567

 

 

3 Համեմարտի՛ր

  • 1478 < 6574
  • 586 >147
  • 2698  =2698
  • 26853 < 26854
  • 369472 > 359472

4 Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով 

36124+13211=49335

3 6 1 2 4 Ստուգում՝ 4 9 3 3 5
+ 1 3 2 1 1 1 3 2 1 1
= 4 9 3 3 5 = 3 6 1 2 4

 

5 Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

 

112  7=784

Ստուգում՝
x 1 1 2 7 8 4 7
7 7
7 8 4 8    1 1 2
8
1 4
1 4
0

 

  1. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

39:7= 7  1 մնաց

3 9
3 8 7 Ստուգում՝
1 մնաց

 

  1. Քանի՞ ժամ է 4օր 3ժամը։99 ժամը
  2. 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 6 տարի հետո։8+6+6=20

Պատ 20 տարեկան կլինեն Եղբայրը և քուրյը

 

  1. Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

12 ժամը    55 րոպե

 

  1. Երկու լուցկու հատիկ տեղափոխելով ստացիր ճիշտ մաթեմատիկական հավասարություն։

 

October 7

Մաթեմատիկա

վարժ 18

ա)50241×3=150723          բ)80031×8=640248           գ)2402×300=720600

վարժ27

9:10

9:10+55=10:5

10:5+35=10:40

խնդիր 33

ա)34588

վարժ36

ա)2184:7=312

8540:70=122

3215:7=459

3215×6=19290

242×60=14420

վարժ 40

6600,8000,8300,9800,10900,11800,12900

վարժ 41

120 և90 թվերի  տարբերությունը 30 է։ 120։90=30

340 և 40 թվերի գումարը  380 է։   340+40=380

500-ը 50 ով փոքր է  550 ից։500+50=550

500-ը 5-ով մեծ է 450-ից։500-50=450

վարժ 47

բ)8592-657+124567-7025=125476

8592-657=7935

124567-7025=117542

117542+7935=125477

 

5100։6×40։200=17

5100։6=850

850×40=3400

3500։200=17

 

33600։60։70×22=

33600։60=560

560։70=8

8×22=176

վարժ60

 

բ)2539+724×7=7607

724×7=5068

5068+2539

 

25300-7000:8+3494=27919

7000:8=875

25300-875

24425+3494=27919

 

4078×7-204:6+777:3=

204:6=34

777:3=259

259+34=293

4078×7=28546

28546-293=28253

 

ա)32406-2236:5=31959

32406-2236=30160

30160:5=6032

 

October 7

Դանիել Վարուժան «Ցորյանի ծովեր»

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:

September 16

Առասպել Տորք Անգեղի մասին

Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել:

Մի անգամ Պոնտոս ծովի(Սև ծով) ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի, հարձակվում, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը: Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում և նետում նավերի հետևից: Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ ջրի ալեբախումից բազում մղոններ հետ են մղվում: Երևանում՝ Նորքի երկրորդ զանգվածում, բլրի վրա 1982 թվականին տեղադրվել է Տորք Անգեղի արձանը:Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Սակայն արհեստական լիճը այդպես էլ չստեղծվեց:

 

June 1

Ամառային ուսումնական ճամբար

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.

Արևային գլխարկ

Մարզահագուստ

Մարզակոշիկ

Լողի պարագաներ/լողազգեստ, ռետինե հողաթափ, գլխարկ, սրբիչ/

Ջրի շիշ․ անհատական օգտագործման համար

նոթբուք

Իրականացվող աշխատանքներ՝ 

 

  •  շախմատ, զարգացնոող խաղեր, կոնստրուկտորներ, լեգոներ
  • խաղ-ներկայացում
  • կենդանիների խնամք
  • համագործակցային դասեր
  • ուրախ խոհանոց
  • Ամառային ստուգատեսների նախապատրաստում
  • Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
  • Մարզական մրցաշարեր, լող, հեծանիվ, վազք
  • «Մոլորակ» շուրջտարյա նախագիծ/ երկրորդ եթերաշրջան/
  • Ընթերցողական նախագծեր՝ Բարոն Մյունխհաուզենի արկածները
  • Ճամբարային միասնական տոնախմբություններ
  • Հունիսի 1«Պաշտպանված երեխա»

Մայիսի 31-հունիսի 7-ը

Ճամբարի առաջին շաբաթ՝ 27.05-4.06

Երկուշաբթի

Առավոտյան  տոնական ընդհանուր պարապմունք

«Նուրին-նուրին » աշխատանքային նախագիծ/ համագործակցային նախագիծ Մ․ Մնացականյանի հետ/

Տեխնոլոգիական գործունեություն
Նախաճաշ

Բնագիտական խաղեր, լեգոներ

Լող
Երեքշաբթի

Առավոտյան  տոնական ընդհանուր պարապմունք

Բակային խաղեր

Ուրախ օտար լեզու

Նախաճաշ

Լող

Ընթերցանություն

Չորեքշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Զարգացնող խաղեր

Ուրախ օտար լեզու

Նախաճաշ

May 20

բջնի բերդ

Ամրոցի պարիսպները 2007-2008 թվականների վերանորոգումից հետո

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ։

Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի)։ Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ։ Մուտքը հյուսիսային կողմից է։ Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով։ Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել։ Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր։ Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը։ Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին։ Բերդը ավերվել և ամայացել է 1617-րդ դարերում։

1977-1978 թվականներին, Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են 9-ից 10-րդ դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին։

2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները։