June 8

Վագր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։ Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.

· լեռներում,

· անտառներում,

· անապատներում,

· լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

· 500 կգ,

· 1 տոննա,

· 250 կգ,

· 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

· թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,

· չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

· Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։

· Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։

· Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

· Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Երբ որս չի լինում սնվում են գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Ես իմացա որ երկար կարող են սոված մնալ

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

արագ-դանդաղ

երկար-կարճ

քիչ-շատ

հիվանդ-առողջ

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: 1․3 թվական 2․ 300 թվական

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։ 1․խորամանկ  2.ուժեղ

 

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

1. թիվ,

2. առարկա,

3. գործողություն,

4. հատկանիշ:


Posted June 8, 2022 by arshaksargsyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*