Ուղտը
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։
Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։
Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:
Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:
Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:
Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:
Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:
Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:
- Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ | Արաբերեն գեղեցկություն բառից |
Ինչո՞վ է սնվում ուղտը։ | Կոշտ փշերով |
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ |
Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։
|
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ | Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին, ինչպես նաև մարմնի կուտակված ճարպի շնորհիվշ |
- Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։
Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև նրանք կարող են խմել մոտ 200 լիտր ջուր
Ուղտը տեղից չի շարժվի, մինչև , մինչև ինքը չկամենա դա անել:
- Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։
Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։
Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։
- 4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
Ուղտը կարող է խմել 200 լիտր ջուր, ուտում է կոշտ փշեր
Բառային աշխատանք
- Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։
200 թվական
2 թվական
3 թվական
500 թվական
4 թվական
- Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։
Շիկացած – տաքանալ
Գեղեցիկ – սիրուն
Հարվածել – խբել
Տապ – ջերմություն
Բարկություն -ջղայնանալ
- Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։
Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։
Պարզ բառեր | Բարդ բառեր | Ածանցավոր բառեր |
բուրդ | Միասապատ | բարձրություն |
ավազ | միջազգային | ուղտափուշ |
փշոտ | Երկսապատ | անտարբեր |
տհաճ |
- Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։
փափուկ բուրդ
խելոգ կենդանի
սապատավոր ուղտ
առևային եղանակ
- Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։
հաստ-բարակ
հեշտ-դժվար
կոշտ-փափուկ
երկար-բարակ
ցուրտ-տաք
- Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։
Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: (պատմողական)
Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: (հարցական)