Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:
Օրինակ՝ Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է:
Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:
Օրինակ՝ Ո՞վ է գրել «Մանչուկն ու Կառլսոնը»:
Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:
Օրինակ՝ Գրի՛ր շարադրություն «Իմ անվան պատմությունը» վերնագրով:
Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:
Ջա՜ն, շուտով Զատիկ է: